Արցախցի Հայկազը և Ռուզաննան ամուսնացել են Վանաձորում․ հուզիչ պատմություն

Ռուզաննան ապաստանել էր Վանաձորում, երբ Արցախում սկսվեցին իրադարձությունները։ Հայկազը ևս եկել էր Վանաձոր ու ապաստան գտել կացարանում Վանաձորի։ Թե Հայկազը և թե Ռուզաննան միայնակ էին ապրում Արցախում։ Երկուսի դեպքում էլ միայնությունն էր միայն կյանքի ուղեկից, քանզի բախտի որոշմամբ միայնակ էին ապրում։

Հանդիպելով իրար այս պայմաններում հայկազն էլ Ռուզանն էլ սկսեցին զգալ, որ իրենց չափազանց շատ բան է միավորում ու գուցե միասին դժվարություններն առավել հեշտանան։ Եվ ահա այսօր նկարներ հայտնվեցին, որտեղ հարսանիքն է։ Ռուզաննան սպիտակ հագուստով է, Հայկազն էլ, ինչպես լինում է իսկական փեսան կոստյումով է։

Հարսանիքին ներկա են կացարանի բնակիչները, սկուտեղները լիքն են մրգերով։ Ամեն բան այնպես է ինչպես պիտի լինի իսկական տոնի ընթացքում։ Միայնակ հոգիների միավորումը իրար, կօգնի առավել հաստատ կանգնել հողին ու հաղթահարել բարդագին խնդիրները, որի մեջ ընկան մեր Արցախցի հարազատները։

Շնորհավոր լինի միությունը այս։

Понравилась статья? Поделиться с друзьями: