Արցախցի Միրզոյաններն իրենց յոթերորդ զավակին կոչել են նախագահի անունով. ուշագրավ մանրամասներ

Արցախցիների ընտանիքներում այս դժվարին օրերին նոր ծնունդները յուրօրինակ հույսի ու լույսի ավետիս են հանդիսանում: Հերթական երջանիկ ծնունդն է գրանցվել Միրզոյանների ընտանիքում:

Այսօր լույս աշխարհ է եկել նրանց տղա բալիկը: Երեխան ընտանիքում յոթերորդ բալիկն է: Նրան տանը սպասում են ևս երկու քույրիկ և չորս եղբայր: Ընտանիքը որոշել է նորածին զավակին անվանել այս օրերին իր զուսպ, հավասարակշռված ու ճիշտ քայլերով աչքի ընկնող նախագահ Արայիկ Հարությունյանի անունով:

Նորածին Արայիկի մայրիկը՝ Անահիտ Միրզոյանը, ժպիտով է պատմում իր բալիկների մասին: Նա նշում է, որ տղաներից մեկի տասնամյա Սերգեյի հորդորով են ընտրել իրենց նորածին զավակի անունը: Փոքրիկ Սերգեյն Արցախում զբաղվել է շախմատային խաղերով և երկակի չեմպիոն է:

Հատկանշական է, որ Սերգեյը սեպտեմբերյան ճակատագրական գիշերը, երբ ընտանիքիանդամները փորձել են ինքնակազմակերպվել և անվտանգ փախուստ իրականացնել, Սերգեյը հասցրել է իր հետ վերցնել իր գրքերը:

Понравилась статья? Поделиться с друзьями: