Օրերս Ալիևը ասել էր, որ ղարաբաղյան հարցը լուծված է և չկա, ուղղակի գոյություն չունի ղարաբաղյան հարց և զարմանք է հայտնել, որ եվրոպական որոշ երկրներ ղարաբաղյան հարցը համարում են չլուծված։
Այնուհետև նշել է, որ Ղարաբաղում ապրում են 25 000 հայ և անտրամաբանական է համարել 25 000 բնակչին կարգավիճակ տալ։
Ալիևի հայտարարությունը մեծ քննադատությունների ալիք է բարձրացրել թե հայ հասարակության, թե՛ քաղաքական մի շարք գործիչների և թե՛ որոշ երկրներում։ Ալիևի այս հայտարարությանը համացանային իր հարթակում անդրադարձել է Մանե Թանդիլյանը։
Թանդիլյանը նախ ընդգծել է, որ Ալիևը այդ հայտարարությամբ ակամա խոստովանել է, որ Արցախի բնակչությունը որոշիչ դեր է խաղում Արցախի կակրգավիճակի համար։
«Պատերազմի ավարտից անմիջապես հետո արցախցիների բացառիկ կամքի և նվիրման շնորհիվ Արցախում արագ իրականացվել է տեղահանվածների վերադարձ և հիմա այնտեղ ապրում է ավելի քան 120 000 հայ։ Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքը անբեկանելի է»,- գրել է Մանե Թանդիլյանը։