«Արփինե Հովհաննիսյանը որ չլիներ, էսքան լրագրողով հավաքվողը չէինք.» ինչո՞ւ են հավաքվել Ն. Զոհրաբյանն ու մյուս լրագրողները

Ա. Հովհաննիսյանն այսօր իր հեղինակային գրքի շնորհանդեսն է կազմակերպել, որին հրավիրել է մեդիա ոլորտի և իրավական դաշտի ներկայացուցիչների:

Գիրքը մեդիա ոլորտի ներկայացուցիչների իրավունքների և հնարավորությունների մասին է: Այն վերնագրված է «Մեդիա իրավունք»:

Պատմելով գրքի ստեղծման գաղափարի մասին՝ Ա. Հովհաննիսյանը նշել է, որ ժուռնալիստիկայի ֆակուլտետում իր դասավանդման ընթացքում է միտքը առաջացել, քանի որ նկատելի է համապատասխան մասնագիտական գրականության բաց: Գաղափարը նա իրագործել է իր լավ ուսանողի հետ միասին:

Գրքի շնորհանդեսը կազմակերպվել է բացօթյա՝ պահպանելով հակահամավարակային կանոնները: Հնչել է լավ երաժշտություն, և ինչպես միջոցառման կազմակերպիչ Ա. Հովհաննիսյանն է նշել, լավ մարդիկ լավ ժամանակ են անցկացրել՝ առանց քաղաքականության:

Տարբեր լրագրողներ շնորհանդեսից հետո իրենց լուսանկարներն են հանրայնացրել միջոցառումից, իսկ Ն. Զոհրաբյանը, հրապարակելով իր և Լիա Կոջոյանի լուսանկարը, գրել է, որ եթե Ա. Հովհաննիսյանը և նրա կազմակերպած միջոցառումը չլիներ, այդքան լրագրողներ մեկ տեղում չէին հավաքվի:

Понравилась статья? Поделиться с друзьями: