Արփի Գաբրիելյանը որդու հետ տեսանյութ է հրապարակել

Արփի Գաբրիելյանը պարզապես վայելում է իր երջանիկ մայրությունը: Նա իր սոցցանցային հարթակներում հաճախ է իր փոքրիկ բալիկին առնչվող հրապարակումներ անում:

Բոլորովին վերջերս երիտասարդ ծնողները իրենց առաջնեկ բալիկին Էջմիածնում մկրտել էին՝ ստանալով Աստծո օրհնությունը:

Փոքրիկ Ռոբերտի մայրն ու հայրն իրենց սոցցանցային հարթակներում այդ նշանավոր օրվանից որոշ կադրեր էին հանրայնացրել:

Դերասանուհու և ամուսնու Ինստագրամյան «Պատմություններ» բաժնում, ինչպես նաև ֆեյսբուքյան էջերում հաճախ են գեղեցիկ և ուշագրավ հրապարակումներ հայտնվում: Նրանց առօրյան լցվել է իրենց բալիկի ներկայությամբ:

Արփիի հերթական հրապարակումը փոքրիկ Ռոբերտի հետ ավտոմեքենայի միջից է: Արփին փոքրիկ տեսանյութ է նկարահանել որդու հետ մեքենայով ճանապարհ գնալիս և այդ նկարահանված նյութը տեղադրել է իր էջում:

Նկարահանման մեջ երևում է, որ բալիկը մայրիկի գրկում անուշ քնած է: Նա բավականին տաք հագուստ է հագած, սակայն գլխաբաց է:

Ա. Գաբրիելյանի նկարահանած փոքրիկ տեսանյութը կարող եք դիտել ստորև:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: