Արփի Գաբրիելյանն ուշագրավ ու ջերմ ընտանեկան տեսանյութ է հանրայնացրել: Այսօրինակ տեսանյութ շաբաթներ առաջ հանրայնացրել էր նաև Միհրանը:
Տեսանյութում Արփին սիրելի ամուսնու հետ է: Նրանք դարձյալ Սևանում են, նավակի վրա վայելում են Սևանի գեղատեսիլ տեսարանն ու լճի զով քամին:
Հիշեցնենք, որ Արփիի ամուսինը նախօրեին նշել է ծննդյան տարեդարձը, որի առիթով նա որդու հետ լուսանկար էր հանրայնացրել՝ նշելով, որ փոքրիկ տղան իր կյանքի լավագույն ու ամենամեծ նվերն է:
Ա. Գաբրիելյանի հանրայնացրած տեսանյութում զույգն ամբողջությամբ սպիտակ գունային երանգավորման մեջ է: Նրանք սպիտակ վերնաշապիկներ են հագել ու արևային ակնոցներ դրել:
Նկարահանման ընթացքում Միհրանը տիկնոջը հեռու հորիզոնում ինչ-որ բան է ցույց տալիս՝ զուգահեռ պատմություն անելով: Ինչպես հասկանալի է դառնում Արփիի արձագանքից, Միհրանի պատմությունը բավականին զվարճալի է, քանի որ այն լսելով Արփին ծիծաղում է:
Արփիի ինստագրամյան սթորիներում տեղադրված օրվա հետաքրքիր դրվագը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը: