Արևիկ Ուդումյանի խորհուրդները փոքրիկների ատամիկների ծկթման վերաբերյալ քննադատվել է

Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը սոհարթակում ակտիվ է։ Նա հաճախ է կիսվում իր հետևորդների հետ իր առօրյայով և անգամ խորհուրդներ է հարցնում նրանցից։

Հաղորդավարուհին երկրորդ անգամ է մայրացել և այս շրջանում նա հաճախ է խորհուրդներ հարցնում իր  հետևորդներից՝ կապված փոքրիկի խնամքի հետ։ Այս անգամ Արևիկը մի գրառում է կատարել, որտեղ պատմել է իր երեխաների ատամիկների մասին։

Նա գրել է․ «Լկտի ատամիկները․․․ Ատամիկների թեման իմ բալիկների դեպքում միշտ երկար է ու ցավոտ։ Ռուբենը մոտ 7 ամիս պայքարեց, տառապեց և նոր եկան սպասված ատամիկները (10 ամսականում):

Նունեի դեպքում կարծես թե նույն պատմությունն է․ արդեն 7 ամսական ենք, տանջվում ու տառապում ենք ու դեռ չունենք ատամիկներ»։ Այնուհետև շնորհակալություն է հայտնել իր հետևորդներին յուրաքանչյուր հարցում օգտակար խորհուրդներ տալու համար։

Արևիկ Ուդումյանը գրառման մեջ նաև ներկայացրել էր ցանկ, թե ինչ կարելի է տալ երեխային ատամիկների ցավը մեղմելու համար։ Ցանկում ներառված են եղել մի շարք անթույլատրելի մթերքներ, որոնցից են օրինակ՝ մեղրը, կոնյակը։

Հաղորդավարուհին քննադատությունների է արժանացել, քանի որ նրա ներկայացրած միջոցները վտանգավոր են եղել և անթույլատրելի։

Понравилась статья? Поделиться с друзьями: