Ա․ Աշոտյան․ երբ որ ինձ զորակոչեցին, մտածեցի, որ որպես դատական բժիշկ կօգտագործեն, բայց․․․

Ա․ Աշոտյան․ երբ որ ինձ զորակոչեցին, մտածեցի, որ որպես դատական բժիշկ կօգտագործեն։ Ես ասեցի ինձ էդպես տարեք, իմ մասնագիտությամբ։ Նաև առաջարկել էի, որ տանեին որպես ադյուտան ԱԳՆ-ին կամ, ՊԲ-ին։ Թարգմանչությունից մինչև բովանդակություն, կարող էի ապահովել։

Ես զարմացա, որ տարան ինձ այլ վայր՝ Սիսիան։ Պարզվեց այնտեղ դիահերձարան չկա, մոտական Գորիսում էր, իսկ այնտեղ փաստորեն ուժեղ հսկողություն է, որպեսզի թաքցվի իրական քանակը զոհերի։ Հետո հասկացա ինչու ինձ չօգտագործեցին ըստ իմ գիտելիքների։ 75օրվա ընթացքում երկու օր եմ եղել Երևանում, որ դեղեր ստանամ ու զուգահեռաբար հոկտեմբերի 19-20ին, երբ պիկն էր կռվի, իմ հայրական տուն ռազմական ոստիկանություն էր եկել։

Զանգում են հորս ասում են ապօրինի լքել ես։ Գնացի հարցաքննության ապացուցեցի, որ ինձ ուղարկել են դեղ տանելու և նույնիսկ քննողները ամաչեցին։

Ինձ Սիսիանում նույնիսկ մարզային ոստիկանությունը այցելեց, որպեսզի առգրավվի իմ սմարտֆոնը, քանզի ես ակնարկներ էի արել նիկոլի կնոջ վրա։

Понравилась статья? Поделиться с друзьями: