Ա․ Ղուկասյան․ հանդիպել եմ վարչապետի հետ

Արսեն Ղուկասյան․ ես հիմա Երևանում եմ, էրեկ Ղարաբաղից եմ եկել։ Էրեկվա տվյալները հետևյալն էին, մի խումբը որոնողական գործերով էին, մի խումբը մարմինների հետևից էր։ Ընդհանուր 20մարմին ենք հանել։ Էսօր վարչապետի հետ էլ ենք հանդիպել, մի քանի հարցեր են դրվել կտրուկ։

Կոնկրետ հարցերից մեկը վերաբերել է Ղափանի մորգի հետ։ Կապնվել ենք գլխավոր դատական բժշկի հետ, ասել է մեկ-երկու օրում կլուծվի։ Գոնե էս հարցը անթերացում անցնի։ Մյուս հարցը, կոնկրետ զոհված ընտանիքների ֆինանսական մասով է եղել։ Որովհետև արդեն ինֆորմացիաներ կան վճարումների հետ կապված ու ունեն աջակցության կարիք։

Կես ժամ չէր անցել հանդիպումից ու էդ հարցով արդեն զանգին, որ արագացված են զբաղվում։ Կոնկրետ հարց է տրվել գերիների թեմայով։ Ինքը ասեց նուրբ հարց է, բայց աշխատանքներ են արվում։

Էդ կետը պիտի չխախտվի գոնե, թե չէ պայմանագրի շատ կետեր են պապտվում ու անհետևանք են մնում։

Понравилась статья? Поделиться с друзьями: