Ա. Հակոբյանը բացառիկ մանրամասներ է ներկայացրել իր նախաձեռնած դասընթացի մասին

Ա. Հակոբյանը հետևողականորեն շարունակում է իր՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավի գաղափարախոսությունը՝ հակառակորդին խաղաղություն պարտադրելով:

Այդ նպատակով օրերս Արցախում ինքնապաշտպանական դասընթացներ են կազմակերպվել կանանց համար, որոնց մասնակցել է նաև Ա. Հակոբյանը: Դրանք յոթօրյա տևողություն են ունեցել:

Այդ օրերի ընթացքում բոլոր մասնակիցները վարել են զինվորական կենցաղ ու առօրյա, ստացել են անհրաժեշտ տեղեկություն, գիշերել են դրսում՝ անցնելով բոլոր դժվարությունների միջով:

Դասընթացն ավարտվել է ստուգարքային քննությամբ:

Ինչպես հայտնի է, ստեղծվել է արշավի անունը կրող հատուկ կայք, որի շնորհանդեսը տեղի էր ունեցել դեռևս գարնանը՝ մայիսի 22-ին, Արցախում:

Հենց այդ շնորհանդեսի ժամանակ է եղել առաջարկություն՝ կանանց համար ևս մարտական պատրաստվածության դասընթացներ կազմակերպել, որի իրականացման համար հետևողականորեն ջանացել է Ա. Հակոբյանը:

Ա. Հակոբյանը, խոսելով խաղաղության մեր ցանկության մասին, վերստին հաստատել է այն միտքը, որ ինքը և իր պես բազմաթիվ կանայք պատրաստ են հանուն խաղաղության անհրաժեշտության դեպքում զենք վերցնել՝ պաշտպանելու հայրենիքն ու զավակներին:

Մայիսի 22-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Կանայք հանուն խաղաղության» կայքի շնորհանդեսը։ Արցախցի կանանց հետ հանդիպման…

Опубликовано Anna Hakobyan Среда, 2 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: