Աննա Հակոբյանն ամուսնու հետ արձակուրդային լուսանկար է հրապարակել

Ա. Հակոբյանի հրապարակումը կանանց համար յոթօրյա զինվորական վարժանքներ կազմակերպելու և անցկացնելու մասին բուռն արձագանքների արժանացավ: Ոմանք խրախուսական և գովաբանական խոսքեր էին ուղղում վարչապետի տիկնոջը նման նախաձեռնություն իրականացնելու համար:

Ոմանք էլ նրան քննադատում էին զինվորական համազգեստ հագնելու և նմանատիպ հրապարակումներ անելու համար: Ա. Հակոբյանը նոր հրապարակմամբ փորձեց ավելի հանգամանալից մեկնաբանել իրենց նպատակը՝ նոր լուսանկարներ հանրայնացնելով:

Իսկ այսօր առավոտյան վարչապետի տիկինը նոր լուսանկար է հանրայնացրել արձակուրդի մեջ գտնվող իր ամուսնու հետ: Որպես լուսանկարի մեկնաբանություն՝ Ա. Հակոբյանը սրտիկ է դրել նկարի վերևի հատվածում:

Լուսանկարն արված է բարձրադիր Քոբայրի վանքում: Ամուսինները գտնվում են զանգակատանը, որն ունի կամարներ, իսկ հետևի ֆոնին երևում է երկու սարերի արանքում ծվարած մի փոքրիկ, հայկական գյուղ: Լուսանկարում վարչապետը հայկական զինանշանով վերնաշապիկ է կրել:

Ա. Հակոբյանի հանրայնացրած լուսանկարի ներքո տարատեսակ մեկնաբանություններ են տեղ գտել՝ օրհանքի ու գովեստի խոսքերից մինչև քննադատական կարծիքներ:

Понравилась статья? Поделиться с друзьями: