Բալես, ծնունդդ շնորհավոր․ Հայտնի արտիստ Կարեն Ասլանյանի ծննդյան օրն է

Այսօր հանրահայտ արտիստներից Կարեն Ասլանյանի տարեդարձն է այսօր, ինչի առիթով նրան շնորհավորել են նրա ընկերները, մտերիմները։

Կարեն Ասլանյանը մեր այն երիտասարդ դեմքերից է, որ իր տարիքում բավականին բուռն կյանքով է ապրում և բազում հաջողությունների է հասցրել հասնել։

Կարենը շատ հաճախակի է նոր երգերով, տեսահոլովակներով, ինչպես նաև դերակատարումներով հանդես գալիս, որոնք բոլորն էլ արագորեն սիրվում ու ընդունվում են։

Կարեն Ասլանյանի ծննդյան օրվա առիթով հրապարակում է արել նաև Կարենի մտերիմ ընկերոջ ու գործընկերոջ՝ Դիանա Գրիգորյանի մայրը, ով տեղադրել է իր ու Կարենի լուսանկարը և գրել է հետևյալ ջերմ խոսքերը․

Բալես, ծնունդդ շնորհավոր, քո վարակիչ ժպիտը միշտ թող փայլի դեմքիդ, հաջողակ լինես կյանքում և երջանիկ՝ անձնականում։

Ալլա Գրիգորյանի այս ջերմ շնորհավորանքի ներքո շատերն են իրենց շնորհավորանքները տեղադրել՝ միանալով նրա խոսքերին։ Մենք ևս միանում ենք հնչած բոլոր շնորհավորական խոսքերին։

Понравилась статья? Поделиться с друзьями: