Երեկ Անահիտ Կիրակոսյանը նշում էր ծննդյան տարեդարձը, որը, ինչպես երևում է նրա և նրա մտերիմների սոցցանցային գրառումներից, անչափ հուզառատ և անակնկալներով լեփ-լեցուն է եղել: Ակնառու է, որ դերասանուհու ծննդյան տարեդարձի նախօրեն ու ծննդյան ողջ օրը լի է եղել հույզերի և զգացմունքների առատությամբ:
Անչափ անկեղծ Անահիտը կիսվել է իր ապրումներով, պատմել, թե ինչ նվերներ ու անակնկալներ է ստացել երեսնամյակի առթիվ: Բոլոր նվերները և ուշադրության դրսևորումներն ուղեկցվել են դերասանուհու անկեղծ արցունքների հեղեղով: Ըստ նրա՝ երեսնամյակը փայլուն առիթ էր զգալու գնահատված լինելու հաճույքը:
Նրան առավել մեծ ուրախություն է պարգևել ամուսնու մատուցած անակնկալ նվերը՝ ձայնագրման ստուդիայի համար անհրաժեշտ պրոֆեսիոնալ երաժշտական սարքավորումներ, որոնցով նա պատրաստվում է հանդես գալ երաժշտական կատարումներով:
Իրեն հուզած նվերների շարքում արտիստուհին նշում է երեխաներից յուրաքանչյուրի յուրահատուկ անակնկալը՝ իր դիմանկարը, սիրելի քաղցրավենիքը, հուզառատ սոցցանցային գրառումներ և էմոցիաների տարափ:
…. արդեն 30տարեկան… ամենահուզիչ անակնկալը…
Опубликовано Anahit Kirakosyan Понедельник, 27 апреля 2020 г.