«Բարդ է լինել հոգատար, խնամող և միեւնույն ժամանակ․․․» սիրված դերասանուհի Արաքսյա Մելիքյանի հրապարակած ընտանեկան լուսանկարն ու հուզիչ գրառումը

Դերասանական գեղեցիկ զույգերից Արաքսյան ու Անդրանիկը երկու պայծառ բալիկներ ունեն։ Բալիկներից տղան արտաքնապես շատ նման է հայրիկին, իսկ դստրիկը՝ մայրիկին։ Ընտանեկան ներդաշնակության մասին Արաքսյան հաճախ է խոսում՝ կարևորելով փոխըմբռնումն ու հոգատարությունը։

Դերասանուհին ընտանեկան գեղեցիկ լուսանկար է հրապարակել։ Լուսանկարն արված է Կոտայքում՝ Գառնու տաճարի մոտակայքում։ Լուսանկարում ընտանիքն իր ամբողջական կազմով է։ Արաքսյան լուսանկարին կից գրել է հետևյալը․

«Բարդ է լինել հոգատար, խնամող և միեւնույն ժամանակ կարողանալ չդառնալ ՎԵՐԱՀՍԿՈՂ, յուրաքանչյուրն ունի իր ազատությունը, իր տարածքը, բայց միևնույն ժամանակ այդ ամենը մի ուղղությամբ է և համատեղ: Ընտանիքը անասելի խրթին աշխատանք է եւ միևնույն ժամանակ օրհնված տաքուկ բույն։

Եվ յուրաքանչյուրս՝ ամենափոքրից մինչեւ ամենամեծ ունեն իրենց ամենակարևոր դերը այդ փոքրիկ պետության մեջ և ցանկացածի թերացումից խախտվում է ընդհանուր բալանսը։

Սեր, հոգատարություն, խաղաղություն, ներում, փոխըմբռնում»,- իր մտքերը եզրափակել է Արաքսյա Մելիքյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: