«Բարի օր և բարի գիշեր բոլորին.» Վաչե Ամարյանի ինքնատիպ հրապարակումը

Սիրված երգիչ Վաչե Ամարյանն ինքնատիպ ողջույնի ու բարի գիշերի եղանակ է գտել՝ իր երկրպագուներին խաղաղ ու հաճելի երեկո պարգևելու համար: Նա հրապարակել է իր երաժշտական կատարումներից մեկը՝ գրելով. «Բարի օր և բարի գիշեր բոլորին»:

Նա ընտրել է բավականին գեղեցիկ, մեղեդային ու ռոմանտիկ երգ՝ «Խելառս»: Երգը նվիրված է սիրելիին: Այն ունկնդրին դրական ու հաճելի զգացողություններ է ներշնչում: Երգը հետաքրքիր մեղեդային անցումներ ունի, որոնք երգիչը կարողանում է հաջողությամբ խաղարկել:

Երգի երաժշտության հեղինակը հենց Վաչե Ամարյանն է: Ռոմանտիկ խոսքերը հեղինակել է Գր. Կյոկչյանը: Երգն ավելի քան մեկ տարվա պատմություն ունի և հասցրել է բավականին սիրվել:

Հաշվի առնելով երգչի հրապարակման ներքո տեղ գտած արձագանքները՝ կարելի է վստահաբար ասել, որ նա հասել է իր նպատակին և հաճելի տրամադրություն է փոխանցել իր երգի ու կատարման սիրահարներին:

 Տվյալ ստեղծագործությունը կարող եք վայելել կից:

Понравилась статья? Поделиться с друзьями: