«Բարձր տրամադրությամբ հետևում եմ որոշ լրատվամիջոցների տարածած բամբասանքներին…» Հայկ Մարությանն ուշագրավ հրապարակում է արել

Մի քանի լրատվամիջոցներ ակտիվորեն շրջանառում էին լուրեր Երևանի քաղաքապետի ենթադրյալ հրաժարականի մասին: Այդ լուրերին սոցցանցային հրապարակմամբ անդրադարձել է անձամբ քաղաքապետը:

Նա նշել է, որ դրանք բամբասանքներ են, որոնց ինքը բարձր տրամադրությմաբ է հետևում: Նա գիտի, թե ովքեր են այդօրինակ բամբասանքներ տարածողները. նախկին կոռումպացված իշխանավորներին ծառայող լրատվական միջոցները:

Հ. Մարությանն առավել զվարճալի է համարում նաև այն խմբակների արձագանքները, որոնք, ըստ քաղաքապետի, իրենց սահմանափակ մտքի շրջանակներում արձագանքում են նմանատիպ սուտ լուրերին:

Քաղաքապետը դիմել է երևանցիներին՝ նշելով, որ նրանցից յուրաքանչյուրի տված քվեն իր համար պատիվ ու պարտավորություն, պատասխանատվություն է, ուստի նա մշտապես ջանում է արդարացներլ իր վրա դրված հույսերն ու սպասելիքները:

Քաղաքապետը հրապարակումն ավարտել է խորհրդով. նա խորհուրդ է տվել իր հրաժարականին սպասողներին դրսևորվելու այլ ոլորտ փնտրել՝ նեղ անձնային ու խմբային որոշ շահեր առաջ տանելու համար:

Քաղաքապետի խոսքին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ստորև:

«Բարձր տրամադրությամբ հետևում եմ որոշ լրատվամիջոցների տարածած բամբասանքներին…» Հայկ Մարությանն ուշագրավ հրապարակում է արել

Понравилась статья? Поделиться с друзьями: