Բացառիկ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում առաջին անգամ ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում է կատարվել․ ահա թե ովքեր են հիվանդները

Հանրահայտ բժիշկներից Արմեն Մուրադյանը տեղեկացնում է այն մասին, որ Հայաստանում աննախադեպ վիրահատական միջամտություն է տեղի ունեցել, որի ժամանակ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում։

Այս աննախադեպ միջամտությունը կատարվել է Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում՝ հայ բժիշկների միջամտությամբ։

Արմեն Մուրադյանը նաև տեղեկացրել է, որ հիվանդները երկուսն են, նրանք երկուսն էլ Աֆրիկայից են՝ աֆրիկացիներ։ Ա․ Մուրադյանը նաև լուսանկարային կադրերով է կսիվել, որոնցում երևում են վիրահատական ու հետվիրահատական դրվագներ։

Ինչպես երևում են կադրերից, փոխպատվաստում ստացած աֆրիկացի հիվանդները երեխաներ են։ Նրանք հիվանդանոցում իրենց մայրիկի հետ են գտնվում։ Ակնհայտ է, որ հիվանդները գտնվում է բժիշկների հոգատար հսկողության ներքո։

Այս փաստը վկայում է այն մասին, որ հայ բժիշկների և հայ բշկության հեղինակությունը բավականին բարձր է աշխարհի տարբեր երկրներում, ինչն էլ առիթ է հանդիսանում նման լուրջ միջամտությունների համար գալ Հայաստան և դիմել հայ բժիշկներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: