Այսպիսի բան հաստատ չեք տեսել․ հսկայական մրրկասյունը պատել էր հողը և այն հաջողվել է մոտիկից նկարել։ Այն տեղի է ունեցել Վոլոգդայի մարզում, սակայն հատուկ չէ այդ տարածքին։ Բարեբախտաբար՝ մրրկասյունից ոչ ոք չի տուժել, միայն տասնյակ ծառեր տապալվել են։
Այս եզակի տեսանյութի հեղինակն է Անդրեյ Բեգունովը, որը Մուրմանսկից է, սակայն Վոլոգդա է մեկնել հանգստանալու։ Նրա խոսքով՝ երբեք մրրկասյունն այդքան մոտիկից չէր տեսել, ու, բարեբախտաբար, շրջանցել է բնակելի շենքերը։
Անդրեյը տեսարանը նաև սարսափելի է անվանել, քանզի այն որքան գեղեցիկ է, այնքան էլ կործանիչ կերպով հզոր։ Բացի մրրկասյունից, ողջ գիշեր հորդառատ անձրև է եկել՝ կայծակով։ Իսկ առավոտյան հայտնաբերվել են բացասական հետևանքները։
Նշվում է՝ մի քանի ծառ է արմատախիլ եղել, որոնց թվում նաև հարյուր քառասունհինգամյա սոճի է եղել, որը գրանցված է եղել Հին ծառերի ազգ․ ռեեստրում։