Բացառիկ. Ազգային երգիչ նախագծի հաղթող Հարություն Մկրտչյանը նոր կատարմամբ է հանդես եկել

«Ազգային երգիչ» երաժշտական ուղղվածության հեռուստանախագծի շրջանակներում շատերը հանդես եկան, շատերն էլ սեր ու ճանաչում ձեռք բերեցին:

Այս հեռուստանախագծի շրջանակներից հայտնիություն ու ճանաչում ձեռք բերածների մեջ, թերևս, իր վայելած սիրով ու տաղանդով առանձնանում է Հարություն Մկրտչյանը:

Հարությունը հեռուստանախագծից հետո երաժշտական ակտիվությամբ աչքի չի ընկել: Նա, սակայն, խախտել է այդ թվացյալ պասիվությունը՝ հանդես գալով նոր կատարմամբ: Կատարելով հայտնի «Վարդը» ստեղծագործությունը՝ երգիչն այն նորովի է մատուցել ու ներկայացրել:

Ստեղծագործության հեղինակը, ինչպես հայտնի է, գերմանացի հանճարեղ Գյոթեն է: Այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով ու բազում անգամներ: Հայերեն թարգմանության ամենից հանրահայտ, ընդունված ու սիրված տարբերակի հեղինակը Հովհ. Թումանյանն է:

Երգիչը երգը կատարել է դաշնամուրի մեղմ հնչյունների ներքո: Նրա երգին դաշնամուրով ձայնակցել է դաշնակահար Ալբերտ Թորոսյանը:

Նրա կատարումը, դատելով հրապարակման ներքո տեղ գտած արձագանքներից, բավականին սպասված ու միևնույն ժամանակ ընդունված է եղել: Կարատումը`կից

Հարություն Մկրտչյան — Վարդը (Cover)Դաշնակահար-Albert Torosyan(Piano)Ահա և իմ խոստացած հոլովակը,կսպասեմ Ձեր կարծիքներին 😘😘

Опубликовано Harutyun Mkrtchyan Суббота, 22 августа 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: