Ինչպես հայտնի է, Գ. Սուրենյանը հրապարակում է ոչ միայն եղանակային առաջիկա կանխատեսումների մասին տեղեկատվություն, այլ նաև յուրօրինակ, հազվադեպ հանդիպող և ուշագրավ օդերևութաբանական իրողություններից բացառիկ կադրեր:
Լինելով Օդերևութաբանական ծառայության պետ՝ Գ. Սուրենյանն առանձնահատուկ ուշադիր է մեր տարածաշրջանում գրանցվող արտասովոր բնական երևույթներին: Նույնիսկ հումորով նրան շատերը «եղանակի Շամշյան» են սկսել անվանել:
Սուրենյանի հրապարակած հերթական ուշագրավ կադրերը Գավառից են, որտեղ այսօր գրանցվել է մեր տարածաշրջանի համար բացառիկ համարվող օդերևութաբանական երևույթ: Սուրենյանը տեղեկացնում է, որ այնտեղ այսօր կեսօրին հզոր պտտահողմ՝ այսինքն տորնադո է գրանցվել:
Նա զուգահեռ տեղեկացնում է նաև, որ այսօրինակ պտտահողմ մեր տարածաշրջանում գրեթե չի լինում: Այս բացառիկ երևույթի կադրերը կարողացել է ֆիքսել և անմահացնել Էդգար Ստեփանյանը, ով էլ ուղարկել է Սուրենյանին դրանք:
Գրանցված բացառիկ տորնադոն նկատելի է եղել քաղաքի կենտրոնական հատվածից, որտեղից էլ արվել են լուսանկարները: