Բացառիկ դեպք. առաջին բժիշկը, ում ազգային հերոսի կոչում են շնորհել

ԱՆ պաշտոնական էջում ասվում է, որ դեռևս այս տարվա մեկնարկին նախարար Ա. Թորոսյանը վարչապետին դիմել էր խնդրանքով, որ բժշկական, մասնավորապես բարդ վիրահատական ոլորտում անուրանալի և անգնահատելի վաստակի համար բժիշկ Հ. Հովակիմյանին հերոսի պարգևատրում տրվի:

Վարչապետն անսացել էր նախարարի խնդրանքին ու առաջարկով դիմել նախագահին, ով էլ ընդունել է առաջարկը:

Այսպիսով՝ այսօր նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով լեգենդար Բժիշկ Հրայր Հովակիմյանը պարգեվատրվել է Հայրենիքի շքանշանով: Հայ մարդ ում շնորհիվ հազարավոր փոքրիկների կյանքեր են փրկվել ու դեռ կփրկվեն:

Հ. Հովակիմյանն ազգային հերոս հռչակված առաջին բժիշկն ու վիարբույժն է նորօրյա պատմության մեջ: Այս մասին տեղակացնող հայտարարության մեջ Առողջապահական համակարգն ի դեմս նախարարի իր երախտիքն է հայտնում բժշկին ու նոր մասնագիտական նվաճումներ, առողջության մաղթում:

Անժխտելի է, որ պետական համակարգը շարունակում է գնահատել պետության երախտավորներին՝ խթանելով պետականակերտ ու ազգանվեր գործունեությունը բոլոր ոլորտներում:

ԱՌԱՋԻՆ ԲԺԻՇԿ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԸՏարեսկզբին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրել էր վարչապետին առաջարկել …

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Четверг, 27 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: