Տավուշյան սահմանային մի քանի օր գրանցված ակտիվ գործողությունների ժամանակ հակառակորդ կողմը բավականին նշանակալի մարդկային և տեխնիկական կորուստներ կրեց: Հայկական կողմը նախապես այդ մասին տեղեկացրեց, իսկ հակառակ կողմից շտապեցին ժխտել դա:
Հակադարձելով ադրբեջանական կողմի հայտարարությանը, թե իրենց ԱԹՍ-ները տեղում են, Շ. Ստեփանյանը ծաղրող հայտարարություն էր հրապարակել՝ հռետորական հարց տալով, թե այդ դեպքում ո՞ր երկրի ԱԹՍ-ն է համարձակվել հայտնվել հայկական օդում, որ խոցվել է:
Այսօր Բանակ.ինֆոն հանրայնացրել է բացառիկ կադրեր, որոնցում երևում են, թե ինչպես են ադրբեջանական ուժերը սահմանային գոտուց հեռացնում իրենց խոցված զինտեխնիկան:
Իսկ մինչ այդ, նրանք հասցրել էին տանել իրենց զինծառայողների մարմինները:
Շ. Ստեփանյանը հստակեցրել է, որ ընդհանուր առմամբ, եթե ի մի բերվի այս օրերի պաշտոնական տվյալները, ապա նշյալ գործողությունների արդյունքում տեխնիկական միջոցներից հայկական կողմն ունեցել է մեկ հրշեջ մեքենայի կորուստ, իսկ հակառակ կողմը՝ երեք տանկի: