Բացառիկ կադրեր hարձակման ենթարկված դիրքից․ տեսանյութ

Քիչ առաջ հասանելի ուշագրավ կադրեր, որտեղ երևում է այն դիրքը, որի վրա գիշերային hարձակում էին կազմակերպել ադրբեջանցի զինվորները։

Ինչպես գիշերը՝ մարտերի ժամանակ, այնպես էլ նկարահանումների ժամանակ տեղանքում բավականին թանձր մառախուղ էր։

Զինվորականները, ովքեր եղել են այդ և մոտակա դիրքերում, պատմում են, որ մառախուղի և մթության պատճառով շատ վատ տեսանելիություն է եղել, իսկ հակառակորդի հանկարծակի կրակոցներն ու hարձակումը անակնկալ է եղել սկզբնական հատվածում։

Հրամանատարը հպարտությամբ պատմում է, որ զինվորականներն արագորեն կարողացել են կողմնորոշվել ու հակագրող կազմակերպել, ինչի հաջող իրացման արդյունքում հնարավոր է եղել վերականգնել նախկին դիրքը։

Ցավոք սրտի, գիշերային այս գործողությունների պատճառով անմահության ուղին բռնեցին երկու շարքային և մեկ լեյտենան նվիրյալ զինծառայողներ, որոնց համառ պայքարի մասին խոսում են ռազմական փորձագետներն ու նրանց ընկերները։

Տեսանյութը, որտեղ երևում է հետ գրավված դիրքն ու գիշերային արտառոց դեպքերի մասին պատմում են զինծառայողները, կարող եք դիտել վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: