Բացառիկ համերգ Գերմանիայի Բրանդենբուրգյան դարպասների մոտ՝ նվիրված Արցախին

Գերմանական Բրանդենբուրգյան դարպասների մոտ անցած օրը՝ երեկոյան, տեղի է ունեցել հատուկ համերգ՝ նվիրված Արցախին:

Հայտնի է, որ միջոցառումը նախաձեռնել և իրականություն է դարձրել հայ-գերմանական «Հայք» անունը կրող  ուսանողական ակումբը:

Ելույթ ունեցող նվագախումբը բաղկացած է եղել տասնմեկ հոգուց: 11 հոգուց բաղկացած նվագախումբը հանդես եկավ դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի և սոպրանո, Դրեզդենի Սեմպերոպեր կոչվող օպերային թատրոնի մենակատար Հրաչուհի Բազենցի ղեկավարությամբ:

Բրանդենբուրգյան դարպասների մոտ երկար հնչել է կոմիտսայան կախարդիչ մեղեդին: Հիշեցնենք, որ ժամանակին Կոմիտասը սովորել է բեռլինյան Հումբոլդտի համալսարանում, որից հետո վերադարձել է Թուրքիա՝ վերապրելով հայերի հանդեպ իրականացված աննախադեպ Ցեղшuպшնությունը:

Համերգը կազմակերպվել է հանուն Արցախի խաղաղության: Բեմը և մերձբեմական հատվածը հատուկ սիմվոլիկ ձևավորում է ունեցել: Անցկացվել է խորհրդանշական մոմավառություն:

Մոմերը խաչաձև դասավորություն են ունեցել, իսկ շրջակայքը լի է եղել հայկական եռագույն դրոշներով: Լուսանկարներն իր սոցհարթակում հանրայնացրել է Հրաչյա Դեմիրճյանը::

Понравилась статья? Поделиться с друзьями: