Բացառիկ. «Հարսանիք թիկունքում». այսօր Ստեփանակերտում պսակադրություն է տեղի ունեցել

Հայերին անասելի ու աննկարագրելի ոգու տարատեսակ ազդեցիկ դրսևորումները եղել են ու մնում են հիացմունքի օրինակ: Մինչ արցախյան ողջ սահմանի երկայնքով ընթանում են թեժացած մարտական գործողություններ, մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել հարսանեկան արարողություն:

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Ստեփանակերտում գտնվող եկեղեցում: Զույգին օրհնություն է տվել տեղի եկեղեցական հոգևոր ներկայացուցիչը:

Ահա այսպիսին է հայ ժողովրդի պատասխանն ու արձագանքը հակառակորդ երկրի անմարդկային վարմունքին: Համավարակային այս օրերին խաղաղ բնակչության ու համայնքների ուղղությամբ կրшկnղ հակառակորդի հետ պետք է պայքարել ընտանիքներ կազմելով և բալիկներ ունենալով:

Պատերազմական իրավիճակներում հարսանիք կազմակերպելու նախադեպը առաջինը չէ: Հիշեցնենք, որ նմանօրինակ դեպք էր գրանցվել նաև Տավուշում ամառային դեպքերի ժամանակ, որի ընթացքում հարսանեկան զույգի քավոր էր դարձել ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը:

Այս նախադեպի հիման վրա և նման վերնագրով թատերական ներկայացում է ժամանակին ստեղծվել և ցուցադրվել տարբեր բեմերում, այդ թվում նաև արցախյան բեմում:

Понравилась статья? Поделиться с друзьями: