Սիլվա Հակոբյանը հանդես է եկել բացառիկ դուետային կատարմամբ ղազախ երգիչ Ադիլբեք Բայթանաթի հետ: Նրանք կատարում են բոլորովին նոր երգ, որը ծնվել է հայ և ղազախ երաժիշտների համատեղ աշխատանքի արդյունքում:
Երգը կոչվում է «Օմիր Դարիա»: Երգի խոսքերը երկլեզու են. հայերեն հատվածը հեղինակել է Ս. Հակոբյանի քույրը՝ Մանեն, իսկ ղազախերեն մասը՝ Ադիլբեք Բայթանաթին: Երգը սիրո ու սիրով պայմանավորված կյանքի իմաստի, գոյաբանական հարցերի մասին է:
Երգի երաժշտության հեղինակը Քուաթ Աբիլովն է: Երաժշտությունը մատուցվում է հայկական դուդուկի ազդեցիկ հնչյունների ներքո: Դուդուկը հնչեցնում է Արմեն Մանուկյանը:
Այս մշակութային գեղեցիկ համագործակցությունը իրականություն է դարձել գաղափարի հեղինակների շնորհիվ ու ջանքերով: Գաղափարի հեղինակներն են հայկական կողմից՝ Ս. Հակոբյանի հայրը՝ Հակոբ Հակոբյանը, իսկ ղազախական կողմից՝ Ուլիքպան Զոլդասովը:
Արդյունքում բավականին հետաքրքիր մշակութային միավորման պատկեր է ստացվել: Հայ-ղազախական այս բացառիկ համագործակցության արդյունքում ծնված երգը կարող եք վայելել ստորև: