Բացառիկ տեսանյութ սահմանից. Մեր զինվորների խրոխտ երգը դիրքերից. «Ընկեր ջան, գինի լից…»

Հայ զինվորների համարձակության, խիզախության և անպարտելիության մասին գիտեն ոչ միայն հայերը, այլ նաև շատ այլազգի ներկայացուցիչներ: Հաճախ ենք լսել օտարներից հիացական ու զարմացական արձագանքներ, կարծիքներ հայ զինվորների հրաշալի տակտիկայի ու ձեռք բերած հաջողությունների ամսին:

Հայկական ոգին, որ առաջնորդում է հայ հողի պահապաններին, ավանդվել է հնուց եկած պատմությամբ ու պատմական ժառանգությամբ: Մեր գրականությունն ու մշակույթը հարուստ է հայրենասիրական ոգու բարձր դրսևորումները ներկայացնուղ ստեղծագործություններով, մշակութային նմուշներով:

Հայերը շարունակաբար սեփական հողում իրենց խաղաղ գոյության իրավունքը պաշտպանել են համառ մարտերի միջոցով, իսկ մարտերի գնացել են երգելով: Դա ընդունված ու տարածված սովորույթ է հայկական միջավայրում, քանզի նրանց կռիվը հանուն խաղաղության է:

Հերթական ազդեցիկ ու հուզիչ տեսանկարահանված նյութն է հանրայնացվել սոցցանցային տարբեր հարթակներում, որտեղ երևում է, թե ինչպես են մեր զինծառայողները դիրքերում երգում հայտնի «Գինի լից» երգը՝ ցույց տալով իրենց անպարտելի ոգու ամրությունը: Տեսանյութը՝ կից:

Մեր զինվորները🇦🇲✊🏻Our soldiers 🇦🇲✊🏻

Опубликовано Hayastan Вторник, 21 июля 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: