Բացառիկ. 12-ամյա Միլենը գերազանցել է 3 ռեկորդ. նա մտադիր է օգնել հայրենակիցներին

Գյումրեցի Միլենան, ով ապրում է Ռուսաստանում, իր ձայնային բացառիկ կարողություններով ապշեցրել է երաժշտական ոլորտի ներկայացուցիչներին: Տասներկուամյա աղջնակով սկսել են հետաքրքրվել ռուս և համաշխարհային երգարվեստի հեղինակավոր ներկայացուցիչներ՝ համագործակցելու առաջարկներ անելով:

Միլենի ձայնային տեմբրի բացառիկությունն առաջին անգամ նկատել է մայրիկը՝ Հասմիկը: Հասմիկը, լինելով երաժիշտ, դեռ վաղ մանկությունից դստեր ձայնի մեջ բացառիկություն է որսացել և չի սխալվել:

Հասմիկի հետևողականության շնորհիվ Միլենը սկսել է հանդես գալ միջազգային երաժշտական նախագծերում՝ գրավելով նաև այլ երաժշտագետների ուշադրությունը:

Մայրը պատմել է, որ առանց երաժշտական համապատասխան կրթության երեխան կարողացել է այդ տարիքում յուրացնել երաժշտական կրթության համապատասխան յոթ տարիների ծրագիրը: Այժմ աղջնակն ուսանում է Մոսկվայի վոկալի ակադեմիայում:

Դիմելով Ռուսաստանի ռեկորդների գրանցման բաժին՝ Միլենը միանգամից գերազանցել է 3 ռեկորդ՝ վերցնելով ամենաբարձր նոտան աշխարհում:

Այժմ Հասմիկը մտադիր է Միլենի հետ գալ Գյումրի և օգնել Գյումրու երեխաներին՝ մշակութային ասպարեզում համապատասխան տվյալներ ունենալու պարագայում դրսևորվել կարողանալու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: