Բաքուն ցույց է տվել իր զոհերին․ բացառիկ տեսանյութ

Այսօր ցավալի կորուստները հաշվելու և մարդկային կորուստների հետ հաշվի նստելու օր է, քանի որ լրանում է պատերազմի մեկնարկի մեկամյա տարելիցը։ Հայաստանում էլ, Ադրբեջանում էլ երթեր են կազմակերպվել, որոնց ընթացքում հնչել ու հիշատակվել են մահացած զինվորականների անուններ։

Մինչ այս պահը ադրբեջանական ղեկավարությունը խնամքով թաքցնում էր իր զոհերի իրական քանակը, սակայն այսօրվա եթրից կարելի է մոտավոր գաղափար կազմել, թե ինչպիսի կորուստներ է ունեցել հակառակորդ երկիրը վերջին պատերազմի ժամանակ։

Երթի ժամանակ մարդիկ մեծացրել են իրենց զոհված զինվորների նկարները՝ այդ նկարները պտտելով Բաքվի փողոցներում։ Երթի գլխավորները եղել են Ադրբեջանի ղեկավարն իր տիկնոջ հետ։ Մինչ երթի մեկնարկը Մեհրիբան Ալիևն իր սոցհարթակում հայտարարել էր, որ Ադրբեջանի ղեկավարն այսօր կոչով ու հատուկ ուղերձով դիմելու է ադրբեջանցի ժողովրդին։

Ադրբեջանական փողոցների այսօրվա երթը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: