Բաքվում մեկնարկել է հայ ռազմագերիների դատը․ ահա թե ինչ մեղադրանք է առաջադրվել նրանց

Ռազմագերիների հարցը այսօր մեր երկրում ամենահրատապ հարցն է։ Հայտնի է, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ից հետո գերեվարված անձանց համարում է հանցագործներ։

Հակառակորդ երկրի նախագահը իր ելույթներում այդ մասին հաճախ է հայտարարել և նշել, որ առաջիկայում տեղի կունենա նրանց գործով դատը։ Սակայն ադրբեջանական լրատվությունից հայտնի է դարձել, որ այսօր արդեն մեկնարկվել գերիներ գործով դատ, որը վերաբերում է Արցախյան առաջին պատերազմին։

Ադրբեջանական դատարանի առջև այսօր կանգնել են Լյուդվիգ Մկրտչյանը՝ ծնված 1969 թվականին և Ալյոշա Խոսրովյանը՝ ծնված 1967 թվականին։ Բաքվի կողմից նրանք մեղադրվում են Արցախյան առաջին  պատերազմում  Ադրբեջանից գերի վերցված անձանց տանջանքների ենթարկելու մեջ։

Լյուդվիգ Մկրտչյանին գերի են վերցրել Ֆիզուլիից 2020 թ․ հոկտեմբերի քսանին, իսկ Ալյոշա Խոսրովյանին՝ հոկտեմբերի երեքին։ Ըստ ադրբեջանական լրատվության դատարանի առջև են կանգնած տասնչորս մարդ։

Բոլոր տասնչորս մարդիկ մեղադրվում են նույն արարքի համար։ Ադրբեջանը  շարունակում է իր անօրինական գործունեությունը՝ անտեսելով բազմաթիվ երկրների կողմից հնչած բոլոր կոչերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: