«Բա, ասում էիր միակ տղամարդն ես: Բա, տղամարդը անտեղյակ կլինի՞.» Լյովա Եղիազարյանի անդրադարձը Ռ. Քոչարյանի հարցազրույցին

Երեկ Ռ. Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին՝ ներկայացնելով իր շուրջը կատարվող իրադարձությունները: Նրա հարցազրույցին սոցցանցային հրապարակմամբ անդրադարձել է Լ. Եղիազարյանը:

Նա քննադատել է նախկին նախագահին իր արտահայտած մտքերի համար՝ նշելով, որ նա իր խոսքերով, կեղծ տեղեկություններով ընդամենը հաստատել է, որ ռուսական շահերի սպասարկու է:

Լ. Եղիազարյանն այդ հարցազրույցը բնորոշում է որպես շողոքորթության կլասիկ օրինակ, որը կարող է հատուկ լինել այն անձին, այն ղեկավարին, ով ստրկամիտ է և իր շահը վեր է դասում երկրի շահից:

Անդրադառնալով Ռ. Քոչարյանի հայտնած այն մտքին, թե իր պաշտպանները մինչ այսօր էլ չեն կարողանում գլուխ հանել, թե իրեն ինչում են մեղադրում, կամ այն մտքին, թե ինքն անտեղյակ է եղել, որ իր ղեկավարության ներքո Հայաստանում Սորոսի գրասենյակ է գործել, Լ. Եղիազարյանը հռետորական հարցումներ է անում՝ նրա անտեղյակությունը ստուգելով այն բոլոր իրադարձությունների առիթով, որոնք կատարվել են Ռ. Քոչարյանի իշխանավարության օրոք:

Գլխավոր ամբաստանյալը ռուսական հեռուստատեսությանը տված հարցազրույցով հաստատեց,որ ինքը եղել է,կա ու կլինի ռուսական շահերի…

Опубликовано Lyova Yeghiazaryan Среда, 2 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: