Պատգամավոր Վահագն Թևոսյանը, անդրադառնալով ապատեղեկատվության տարափին, իր սոցհարթակում հրապարակում է արել՝ կիսվելով օրվա իրադարձությունների ու տպավորությունների մասին իր մտորումներով:
Վ. Թևոսյանը գրում է. «Էն, որ ապատեղեկատվություն ու խուճապ տարածելով խփում ենք ուղիղ զինվորի հոգեվիճակին՝ փшմփnւշտից ու բեկnրից վերան, էլ չգիտեմ՝ ինչ լեզվով ասեմ: Բա զինվորը սահմանից զանգի ասի ամեն ինչ լավ ա, մեր թիկունքը պինդ պահեք, մենք սենց պահենք թիկունքը՞: Զինվորը թքի մեր երեսին հեն ա, էլի:
Բայց ապատեղեկատվություն տարածելիս տրորում եք նաև մի շատ կարևոր խմբի հույզերն ու հույսերը՝ ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիների:
Էսօր կացարաններ այցելելիս մի շուշեցի կնոջ հետ էինք շփվում, որը աննկարագրելի ինքնատիրապետմամբ պնդում էր՝ դե հեն ա թորքը Շուշվա մեջը: Որովհետև ինչ-որ տեղ կարդացել էր… Ինչ-որ մեկի նողկալի մարմաջը… Իր տունն էր կորցրել իր մտքում, հույսն էր կորցրել կրծքում, բայց հպարտ ինքնատիրապետումը չէր կորցրել:
Բայց երբ իմացավ պաշտոնյա եմ, աղերսագին հայացքը հայացքիցս չէր կտրում: Հաստատ ավելին կիմանայի… Ասեցի՝ մայրիկ, հնարավոր չի, Ալիևը հիմա հարյուր հատ դրոշի ֆոտո էր գցել, հանգիստ կաց, Շուշին մերն ա, մերն էլ մնալու ա: Ասելս ու կնոջ փղձկալը մեկ եղավ: Ինչքան ուժեղ են էս մարդիկ, ու ինչքան եսակենտրոն են ապատեղեկատվություն ու խուճապ տարածողները»: