Բեյրութում հայ բուժքույր ու քաղաքական գործիչ է զոհվել. հրապարակվել են նրանց լուսանկարները

Նախօրեն իր հետ ցավալի լուրերի հոսք բերեց լիբանանյան նավահանգստից: Անսպասելի ու աննախադեպ պшյթյnւնը մեծ ավերածությունների ու մարդկային կորուստների պատճառ է դարձել: Քանի որ ավերածությունները բավականին լայնամասշտաբ են, ուստի զոհերի թիվը գնալով մեծանում է:

Բեյրութը հայերի համար թանկ ու նաև հայաշատ վայր է, ուստի այս ցավալի դեպքից շատ են նաև հայերի կորուստները՝ թե՛ մարդկային, թե՛ նյութական: Լիբանանի վարչապետն այսօր սգո օր է հայտարարել:

Զոհերից մեկը բեյրութահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանն է: Ն. Նաջարյանը գործող Փաղանգավորական կուսակցության քարտուղարն էր և զբաղվում էր ակտիվ քաղաքական գործունեությամբ:

Մյուս ցավալի կորուստը Ջեյսիկա Բեզջյանի անժամանակ մահն է: Ջ. Բեզջյանը բուժքույր էր և աշխատում էր տեղի Ռում հիվանդանոցում:

Պшյթյnւնի պահին նա հիվանդանոցում է եղել և մնացել է փլատակների տակ: Երիտասարդ հայուհին տեղի Մեսրոպյան վարժարանի սան էր և հանդիսանում էր լիբանանյան հիվանդապահների միության անդամ:

Понравилась статья? Поделиться с друзьями: