Բեն Ավետիսյանը նշանադրվել է. խնջույքը բավականին թեժ է անցել. տեսանյութ

Բեն Ավետիսյանը, միառժամանակ ընկերություն անելով Դիանա Տոնոյանի հետ, ի վերջո նշանադրվել է: Ինչպես հայտնի է, Դիանա Տոնոյանը դիմահարդար է: Նշենք, որ զույգը վերջերս նաև ֆոտոշարք էր ներկայացրել:

Գեղեցիկ զույգի նշանադրության արարողությունը բավականին թեժ ու հետաքրքիր է անցել՝ անսպասելի ու անկանխատեսելի իրադարձություններով լեցուն:

Ինչպես երևում է հանրայնացված նյութերից, նշանադրության խնջույքը բավականին մարդաշատ է եղել: Այն ուղեկցվել է զվարճալի միջադեպերով: Հյուրերը լավ զվարճացել և ուրախացել են:

Տորթի կիսման արարողությանը հաջորդել են անսպասելի իրադարձություններ: Հյուրերից մեկը փեսային հրել և գցել է մոտական լողավազանը: Դրանից հետո ջուրն է նետվել նաև հարսնացուն:

Հետագա գործողություններն ավելի տարերային ու անկանխատեսելի ընթցաք են ունեցել: Շուտով ջրի մեջ են հայտնվել նաև նշանադրության մյուս հյուրերից շատերը: Այս պահերը հյուրերից ոմանք նկարահանել և հանրայնացրել են իրենց սոցցանցային էջերում, պատմություններում:

Հանրայնացված զվարճալի հոլովակներից մեկն էլ մենք ներկայացնում ենք ստորև:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: