Բեն Ավետիսյանի կինը խոսել է սկեսուրի հետ հարաբերություններից և երեխա ունենալու իրենց որոշումից

Ամիսներ առաջ դերասան Բեն Ավետիսյանն ամուսնացավ դիմահարդար Դիանա Տոնոյանի հետ։ Զույգը սիրվել է հանրության կողմից։ Եվ յուրաքանչյուր հրապարակում ուշադրության է արժանանում։

Դերասանի կինը հարցազրույց է ունեցել և պատմել է տարեդարձը քաղաքից դուրս նշելու որոշման մասին։ Նշել է, որ որոշումն ինքն է կայացրել։ Բենը ցանկացել է հավաքույթ կազմակերպել։

Ասել է, որ ամուսնու ծնողների հետ են ապրում, նշել, որ սկեսուրի հետ հարաբերությունները լավ են, Բենի մայրիկը շատ է օգնում իրեն առօրյա հոգսերում։ Դիանան պատմելէ, որ Բենի հետ սկսել են հանդիպել, երբ դեռ տասնութ տարեկան էր և տարիների ընթացքում սկսել են նմանվել միմյանց։

Դիանան նշել է 23-ամյակը։ Նա յոթ տարով փոքր է ամուսնուց։ Իսկ երեխա ունենալու հետ կապված դիմահարդարը նշել է, որ հատուկ որոշում չունեն։

«Աստված ինչպես կկամենա, երբ կցանկանա, որ բալիկ ունենանք, այն ժամանակ էլ կունենանք»,- ասել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: