Բժիշկն ուշագրավ լուսանկար է հրապարակել․ Վահե Տեր-Մինասյանի կինը չորրորդ բալիկին է սպասում

Ինչպես հայտնի է, հետպատերազմյան իրականության մեջ ամենից առաջնային խնդիրներից է դեմոգրաֆիկ պատկերի վերականգնումը։ Այսօր պետական համակարգում կարևոր որոշում է ընդունվել այն մասին, որ վեցերորդ բալիկին ունեցած ընտանիքները մշտապես ամսական հարյուր հազարական դրամ կստանան։

Դեմագրաֆիկ խնդրին մեկ անգամ չէ, որ անդրադարձել է նաև բժիշկ Վահե Տեր-Մինասյանը։ Նա հորդորում է զավակներ կորցրցած ծնողներին ուժ հավաքել և նորից բալիկներ լույս աշխարհ բերելու որոշում կայացնել։

Հատկանշական է, որ բժիշկը, ունենալով երեք բալիկ, սեփական օրինակով մոտիվացիա է տալիս ընտանիքներին։ Բժշկի հրապարակած լուսանկարից պարզ է դառնում որ ընտանիքում համալրում է սպասվում։

Վահե Տեր-Մինասյանի տիկինը պատրաստվում է լույս աշխարհ բերել իրենց չորրորդ զավակին։ Այս առիթով ընտանիքը բավականին զվարճալի լուսանկար է արել ամբողջական կազմով, որտեղ երեխաները փորիկներին փուչիկներ են դրել, իսկ Վահե Տեր-Մինասյանը գրել է․

«Երբ երեխաներս որոշեցին մամային մենակ չթողնել, կամ ինչպես շտկել դեմոգրաֆիկ պատկերը։ Հ.Գ. Որոշել ենք օրինակ ծառայել․ մենակ խոսելով հո չի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: