Վահե Տեր-Մինասյանը շատ-շատերին հայտնի է դարձել հեռուստաեթերից: Նա իր հաղորդման շրջանակներում շատերին է օգտակար խորհուրդներով ու ցուցումներով օգնել:
Վահեին սիրում են շատերը: Նա հաճախ հանդես է գալիս նաև իր հետաքրքիր կարծիքը բարձրաձայնելով:
Հայտնի է, որ Վահեն ունի շատ գեղեցիկ ընտանիք՝ գեղեցկադեմ տիկին ու երեք չքնաղ բալիկներ, որոնք հրեշտակային հմայք ու գեղեցկություն ունեն:
Վահեի մեծ բալիկը տղա է, ում հետ հայրը հաճախ է ժամանակ անցկացնում, հեծանիվ քշում և այլն: Մյուս երկուսը հրաշագեղ, շիկահեր դստրիկներ են: Նրանք հաճախ են ընտանիքի բոլոր անդամներով միասին ճամփորդում, լինում հետաքրքիր վայրերում:
Վահեն հաճախ է իր էջում հրապարակում ընտանեկան հետաքրքիր առօրյայից ուշագրավ ու գեղեցիկ դրվագներ տարբեր առիթներով:
Բժշկի հերթական հրապարակումը կրտսեր դստեր տարեդարձի առիթով է: Ընտանեկան գեղեցիկ լուսանկարն արված է փոքրիկ Լիզոկի ծննդյան տարեդարձին:
Լրացել է փոքրիկ գեղեցկուհու հինգամյակը: