Բժշկուհու և նրա տղաների անչափ հուզիչ պատմությունը, որը հիացմունքի է արժանի

Բժշկուհի Իդան երկու տղաներ ունի, որոնց տարիքային տարբերությունը երկու տարի է: Իդայի մեծ տղան քսաներկու տարեկան է:

Նա ընդամենը վերջերս է վերադարձել զինծառայությունից: Կրտսեր տղան սովորում է Բժշկական համալսարանում: Տղաներն այսօր իրենց անօրինակ համարձակությամբ գրավել են շատերի ուշադրությունը:

Անհանգիստ մորը հայտնելով, թե գնում են Դալմա կոչվող առևտրի կենտրոն որոշակի գնումներ կատարելու՝ բժշկուհու տղաները գնացել են զինկոմիսարիատ՝ որպես կամավորներ զինվորագրվելու: Այսօր տղաներին արդեն տարել են սահման:

Վերջին պահին իմանալով այդ մասին՝ բժշկուհի մայրը շտապել է զինվորների հավաքագրման կենտրոն՝ տղաներին հաջողություն մաղթելու և գրկելու համար: Նա հասել է այն ժամանակ, երբ ավտոբուսը արդեն ցանկացել է շարժվել:

Ահա այդ ժամանակ էլ բժշկուհին հասցրել է սահման ճանապարհելուց առաջ նկարվել հերոս տղաների հետ: Նրանց դեմքերի համարձակ ու խոստումնալիս ժպիտները խոսում են այն մասին, որ հայ ժողովրդի ապագայի հավերժական ընթացնք անկասելի է:

Понравилась статья? Поделиться с друзьями: