Բլիթներ․ անչափ արագ և աներևակայելի համեղ նախաճաշ

Ներկայացնում ենք շատ համեղ, արագ պատրաստվող ուտեստ, որը հարմար է համտեսել նախաճաշին։ Առանց նախաճաշելու տանից դուրս գալը վնասակար է առողջության համար։ Առավոտյան բոլորն են շտապում և ամեն բան կատարում չափազանց արագ, որպեսզի չուշանան, այդ իսկ պատճառով առանձնացրել ենք այս չափազանց արագ պատրաստվող նախաճաշը։

Անհրաժեշտ է՝

Հավկիթ — 5 հ․

Կաթ — 1 բաժակ

Ալյուր — 1 բաժակ

Լոլիկ — 2 հ․

Կանաչ սոխ — մի քնաի ճյուղ

Աղ — 1 պտղունց

Պանիր — 100 գ

Հավկիթների վրա լցնել կաթը, ալյուրը, խառնել, ապա ավելացնել մանրացված սոխը, լոլիկը և աղը, կրկին խառնել։

Այնուհետև չկպչող թավան պատել բուսայուղով և ստացված զանգվածը բոլորին քաջ ծանոթ բլիթների մեթոդով տապակել երկու կողմից, այնուհետև վրան շաղ տալ քերած պանիր, ծածկել։

Ահա և վերջ, կարելի է մատուցել։ Անչափ համեղ և արագ։ Այս նախաճաշը իդեալական է առողջ սննդակարգով սնվող մարդկանց համար։ Առավել հասկանալի լինելու համար օգտվեք նյութին կից լուսանկարներից։

Понравилась статья? Поделиться с друзьями: