«Բնակչության 80 տոկոսը աղբ քցող ա, որոնք հաճախ մեր հարազատներն են»․ Հակոբ Միկոյանը օրվա մի մասը քաղաքի մաքրությանն է նվիրում․ տեսանյութ

Մեր հայրենակից՝ Հակոբ Միկոյանը հայրենասիրության դրսևորման յուրահատուկ մոտեցումն ունի։ Նա օրվա մեջ որոշ րոպեներ նվիրում է քաղաքի մաքրությանը։

Նշում է՝ մասնագիտությամբ զինվորական է։ Նկարագրելով աշխաըտանքը՝ ասում է, որ ինքը ուղղակի աղբ չի հավաքում, այլ ամեն թուղթ, կտոր վերցնելիս՝ խոնարհվում է մայր հողին և այդպիսով իր շնորհակալությունը հայտնում։

«Չկա մարդ ում ասես՝ հլը նայի ինչ փնթի վիճակ ա և ասի՝ շատ էլ սիրուն ա։ Ասում են՝ արա՛, խոզ են էլի, ինչ են անում։

Իմ 2 տարվա ուսումնասիրոթյունները թույլ են տալիս ասել՝ մեր բնակչության 80 տոկոսը աղբ քցող ա և ինչի համար այլևս վատ բառեր չեմ ասում քցողներին․ նրանք մեր կողքին ապրող մարդիկ են, հաճախ մեր հարազատներն են»,- ասում է Միկոյանը, ապա հավելում է՝ մաքրած տեղը տասը օր հետո նույն վիճակն է լինելու։

Աղբ գցելը կապում է սիրո բացակայության հետ։ Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: