Բոթ․ Արցախում զինծառայող է զոհվել

Հերթական բոթը՝ Արցախից։ Այսօր զինվոր է մահացել՝ չպարզված հանգամանքներում։ Ողբերգությունն այսօր՝ 18։25-ին է տեղի ունեցել։ 2001-ի ծնունդ Սասուն Սուրենի Մարգարյանը մահացու վիրավորում է ստացել ու դեպքն այժմ քննության մեջ է։ Արցախյան ՊՆ-ն կիսում է վիշտը Սասունի հարազատների ու բարեկամների հետ։

Ցավին չափ չկա՝ տեսնելով՝ դեպքեր են տեղի ունենում։ Խաղաղ պայմաններում կյանքից զրկվում են մարդիկ։ Սրտի կսկիծ ենք զգում յուրաքանչյուր անգամ՝ լսելով խաղաղ պայմաններում պաշտպանների կորստյան բոթի մասին՝ մեծ ցավ ապրելով։

Թող երկինքը խաղաղ լինի, սահմանները հանգիստ լինեն, զոհեր չլինեն ու ամեն ինչ կապույտ երկնքի ներքո կանաչ ճանապարհով ընթանա։ Մեր ազգը փոքր է, ու թող ավելի չփոքրանա, այլ ծավալվի։

Նման դեպքերը պետք է բացառվեն ու այլևս չկրկնվեն՝ խաղաղ երկինք ու անհոգ, պայծառ կյանք պարգևելով մեր հրաշք հայ ազգին։

Понравилась статья? Поделиться с друзьями: