Արկադի Դումիկյանին շատ կարճ ժամանակամիջոցում շատերը սիրեցին։ Նրա երգերը հնչում են ամենուր։ Ռուսաստանաբնակ երգիչը հազարավոր երկրպագուներ ունի։
Արկադին վերջին շրջանում մի քանի նոր ստեղծագործություններ ներկայացրեց, որոնք մեծ ջերմությամբ ընդունվեցին նրա հանդիսատեսի կոողմից։ Երգչի ստեղծագործությունները ժաղովրդի հոգուց բխած ապրումներ են։ Արկադին կարողանում է լինել հանրության կողքին թե՛ տխրության, թե՛ ուրախության պահերին։
Նա նաև գեղեցիկ, անսահման հուզիչ և տեղին ստեղծագործություն ունի պատերազմի մասնակից հերոս տղաների, նրանց մայրերի, որդիների մասին, որն առանց արցունքների անհնար է լսել։
Արկադին նաև մեծ ակտիվություն ունի համացանցում։ Օրերս երգիչը իր տեսահոլովակներից մեկով կիսվել է իր օգտահաշվում և կից գրառման մեջ նշել, որ այն անչափ հավանում է։Նա մասնավորապես գրել է․ «Բոլոր իմ երգած երգերից այս մեկն առանձնահատուկ է ինձ դուր գալիս»։ Եթե այդ տեսահոլովակը ձեզ հետաքրքրեց, կարող եք այն դիտել վարը։