«Բոլոր նրանց, ովքեր շփվել են ինձ հետ վերջին երկու-երեք օրերի ընթացքում, խնդրում եմ…» Դավիթ Բաբայանը խիստ կարևոր հայտարարություն է արել

Արցախի ակնառու քաղաքական գործիչներից Դավիթ Բաբայնը խիստ կարևոր հայտարարություն է արել: Տեղեկացնելով, որ համավարակի թեստ է հանձնել՝ Դ. Բաբայանը նշում է, որ իր մոտ թեստի արդյունքներով հաստատվել է համավարակը:

Քաղաքական գործիչը նաև տեղեկացնում է, որ իր շփման շրջանակը բավականին լայն ու մեծ է եղել, ուստիև խորհուրդ է տալիս իր հետ շփված բոլոր մարդկանց համավարակի թեստ հանձնել՝ համոզվելու համար, որ չեն վարակվել իրենից:

Դ. Բաբայանը նաև տեղեկացրել է, որ այս ընթացքում կանոնավոր կերպով շարունակելու է զբաղվել իր աշխատանքային գործունեությամբ, սակայն դա անելու է մեկուսացման պայմաններում՝ հեռակա կարգով:

Նա լրատվամիջոցներին հայտնում է, որ պատրաստվում է կապը պահել նրանց հետ այնպես, ինչպես առաջ էր:

Դ. Բաբայանը հայտարարության նույն տեքստը նաև անգլերենով ու ռուսերենով է հանրայնացրել՝ առողջություն մաղթելով բոլորին: Դ. Բաբայանի հայտարարության հույժ կարևոր այդ տեքստը ներկայացնում ենք վարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: