««Բրոնյա» անելով Հանրապետության հրապարակը՝ Նիկոլը նոր Մարտի 1-ի է նախապատրաստվում»․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը համացանցային իր տիրույթում գրառմամբ է հանդես եկել, որտեղ անդրադարձել է Նիկոլ Փաշինայնին՝ ասելով, որ վերջինս պատրաստվում է քաղաքացիական բախումների։

Զոհրաբյանը ահազանգում է, որ «իմքայլական» պատգամավորներ՝ Արմեն Խոջոյանը  և Վահագն Հովակիմյանը քաղաքապետարան են ներկայացրել իրազեկում, ըստ որի՝ հունիսի 21 — 24-ը, ժամը՝ 10։00 — 22։00-ը հավաքներ պետք է անցկացվի։

Իրազեկման հայտի մեջ նշված է նաև մի շարք այլ մանրամասներ, օրինակ՝  հանրահավաքին նախատեսված մասնակիցների թիվը (200 000 մարդ), 100 000 կարգադրիչներ և այլն։

ԲՀԿ պատգամավորը նշում է, որ այդպիսով Փաշինյանը «բրոնյա» է արել Հանրապետության հրապարակը և նախապատրաստական աշխատանքներ է կատարում նոր Մարտի մեկի համար։ Նախընտրական քարոզարշավի այս օրերին Փաշինյանն արդեն հասկացել է, որ որևիցե շանս իր թիմը չունի։

Նաիրա Զոհրաբյանը նշում է, որ սա է միակ պատճառը այն բանի, որ ՔՊ առաջնորդը իր ելույթներում կիրառում է բռնություն և ատելություն քարոզող բառեր և արտահայտություններ։ «Նիկոլը հունիսի 21-ին պատրաստվում է 2-րդ մարտի 1-ի», — գրառումն ավարտել է Նաիրա Զոհրաբյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: