Պաշտպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները՝ Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդի հրատապ նիստ է հրավիրել: Երկրում ստեղծված իրավիճակը ստիպել է հրատապ նիստ հրավիրել ու սթափ գնահատականներ տալ :
Ծառուկյանը նշում է , որ ներկայիս Կառավարությանը տրվել էր ժամանակ իր առջև դրված, նախանշված խնդիրներից ելք գտնելու համար, սակայն ինչպես Ծառուկյանը նշեց, ինքը հենց սկզբում էլ նկատել է , որ Կառավարության ներկայիս կազմով անհնար է որևէ խնդիր լուծել: Ծառուկյանը հայտարարեց, որ ժողովուրդը և երկիրը փորձադաշտ չեն:
Նախկինում Ծառուկյանը կարծում էր , որ կազմի 97 տոկոսն է պետք փոխել, սակայն նիստի ընթաքցում հայտարարեց, որ նախկին 97-ի փոխարեն 100 տոկոսն է պետք փոխել, քանի որ խոստացված տնտեսական հեղափոխությունն այդպես էլ տեղի չունեցավ:
Ներդրում անողը երբեք իր գումարը քաղաքականապես ոչ կայուն այնպիսի երկրում , ինչպիսին Հայաստանն է , չի ներդնի , կարծում է խմբակցության ղեկավարը: Խոսելով գործող իշխանության մասին, Ծառուկյանը նշեց, որ այդ իշխանության ներկայացուցիչներն իրենց ամենագետներ են հռչակել:
Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի
Ես՝ որպես քաղաքական ուժի ղեկավար և որպես ՀՀ քաղաքացի, ում համար մշտապես կարևոր է եղել իր երկրի անվտանգությունը, կարևոր է եղել երկրի բարեկեցությունն ու բարգավաճումը, դիմում եմ Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին. համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի:
Опубликовано Gagik Tsarukyan Пятница, 5 июня 2020 г.