Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե ինչպիսի եղանակ է սպասվում հուլիս ամսին․ տեսանյութ

Վերջին տարիներին եղանակն աշխարհում գլոբալ փոփոխությունների է ենթարկվել։ Տանից դուրս գալուց առաջ արդեն պարտադիր է դարձել ստուգել, թե ինչ եղանակ է սպասվում։ Այս տարի ամառը կարծես միանգամից սկսեց և բավակնին շոգ էր։

Այսօր օդերևութաբանության կենտրոնի ղեկավար աշխատակազմը ասուլիս է ունեցել, որի ընթացքում զրուցել են երկրում սակավաջրության խնդրի և եղանակային կանխատեսումների վերաբերյալ։ Նրանք համաձայնություն են հայտնել վարչապետի այն մտքին, որ ավանդական ոռոգումն ապագա չունի Հայաստանում և առաջարկել են կաթիլային ոռոգում, որի արդյունքում ջրի հսկայական խնայողություն է հնարավոր կատարել։

Իսկ Օօդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է հուլիս ամսվա եղանակային կանխատսումները։ Ըստ Սուրենյանի կանխատեսումների՝ հուլիս ամիսը նույնպես շոգ է լինելու։ Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով։

Տաք հոսանքների ներթափանցում կլինի, սակայն ի տարբերություն հունիս ամսվա՝ հուլիսին կլինեն օրեր, երբ սառը օդի ներթափանցում կլինի։ Շոգ օրերը կարող են ընդհատվել Սև ծովից եկեղ սառը օդային հոսանքներով։

Գագիկ Սուրենյանի կանխատեսումներն առավել մանրամասնորեն կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: