Գագիկ Սուրենյանը համացանցային հարթակում բավական մեծ լսարան ունի։ Նրան շատերն են հետևում և փորձում առաջինը տեղեկանալ եղանակային կանխատեսումներից, քանի որ ամենաճշգրիտ և ճիշտ ժամանակին հայտնած տեղեկատվությունը պատկանում է հենց նրան՝ օդերևութաբանության պետին։
Սուրենյանը բացի նրանից, որ կատարում է եղանակային ճշգրիտ կանխատտեսումներ՝ կիրառելով դրա համար անհրաժեշտ ժամանակակից բոլոր միջոցները, նաև յուրահոտուկ մատուցմամբ է այն նեկայացնում հանրությանը՝ համեմված յուրատեսակ հումորով։
Գագիկ Սուրենյանն այսօր համացանցային իր հարթակում օրվա եղանակային կանխատեսումներից զատ հետաքրքրական և անչափ ուշագրավ հրապարակում է կատարել, որտեղ տիեզերական մի լուսանկար է հանրայնացրել և կից գրառման մեջ կատարել սենսացիոն հայտարարություն։
Նա պատմել է, որ NASA-ն նոր մոլորակի առաջաման նշաններ է հայտնաբերել և նշել, թե այն երկրից որքան հեռավորության վրա է գտնվում։Սուրենյանը մասնավորապես գրել է․ «NASA տիեզերական տարածության հետազոտությունների ազգային կենտրոնը հայտնաբերել է նոր մոլորակի նշաններ, որը երկրից գտնվում է 28 միլիոն լուսատարի հեռավորության վրա»։