Գ. Սուրենյանը, ով վերջին շրջանում բավականին պասիվ էր սոցցանցային գրառումների և առաջիկա եղանակային կանխատեսումների առումով, այսօր ի վերջո խախտել է լռությունը՝ հրապարակելով նոր տվյալներ առաջիկա եղանակային դրսևորումների մասին:
Նա գրել է, որ դեռ երեկվանից սկսված անձրևային տեղումները դեռևս շարունակական են լինելու և տևելու են նույնիսկ մինչ շաբաթվա վերջ:
Ըստ Սուրենյանի գրառման՝ առավել ինտենսիվ անձրևային տեղումներ սպասելի են մասնավորապես առաջիկա ուրբաթ և շաբաթ օրերին՝ 8-9-ն ընկած հատվածում:
Գ. Սուրենյանի հրապարակած տվյալների համաձայն սպասելի են ոչ միայն անձրևայաին ու քամոտ եղանակային դրսևորումները, այլ նաև հնարավոր է որոշ վայրերում կարկտային տեղումներ լինեն:
Այս ամենով հանդերձ, օդի ջերմաստիճանային փոփոխություն առանձնապես չի դիտվի. այն կայունություն կդրսևորի: Իսկ արդեն եկող երկուշաբթի օրվանից՝ մայիսի 11-ից արդեն տեղումները կդադարեն և հետ կվերադառնան մայիսյան արևոտ օրերը:
Կից ներկայացված է Սուրենյանի հրապարակած կանխատեսումների համախատասխան սանդղակը: