Գալյա Նովենցի թոռնուհին գեղեցիկ երգ է ներկայացրել

Մարիամին շատերը գիտեն որպես դերասանուհի, սակայն քչերն են տեղյակ, որ նա հրաշալի երգում է։ Ղազանչյանների թոռնուհին ևս ժառանգել է տաղանդը ընտանեկան։ Մարիամը ներկայացրել է «եթե խոսքերով» կոչվող երգը, որը հեղինակել է Ստեփան Ղամբարյանը, ով դերասան է։

Գործիքավորումը արել է Վահե Գրիգորյանը։ Քովեր ֆոտոյի հեղինակն է Էմիլ Կիրակոսյանը։ Գործիքավորումը շատ շքեղ է ջութակներով։ Գայլա Նովենցի թոռնուհին տատիկից անկեղծությունն է ժառանգել, որով գրավիչ է դառնում առավել։ Գործիքավորումը տեմպոռիթմով է և դրան հակառակվում է առավել հանդարտ կատարումը։

Դրանով է երգը յուրահատուկ դառնում, քանզի տեմպոռիթմիկ հակասության մեջ ինտրիգ ու էմոցիա է ստեղծվում։ Ս․ Ղամբարյանն էլ կարծես թե որպես երգահան առաջին անգամ է ներկայանում, քանզի մինչդեռ չուներ հեղինակած երգեր։

Դերասանների աշխատանքը երգի տեսքով շատ հաջող է ստացվել ու սրտառունչ։ Հանդիսատեսը երևի թե «կհավատա» այս երգին ու քնքուշ, մտածկոտ կատարմանը և դիտելիություն կապահովի։

Понравилась статья? Поделиться с друзьями: