Գալյա Նովենցի և Երվանդ Ղազանչյանի որդի, ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Հակոբ Ղազանչյանը, ինչպես հայտնի է, ծնվել ու մեծացել է մեծանուն ու տաղանդաշատ ամուսինների ընտանիքում։ Ռեժիսորը բոլորում է ծննդյան վաթսուներկու տարին։

Նա դեռ մանկուց սնվել է թատերական արվեստով, ուստի այդ հանգամանքն անհետևանք չէր կարող մնալ նրա կյանքում։

Շուտով Հակոբը Մոսկվայում ռեժիսորական կրթություն է ստանում, ապա վերադառնում է հայրենիք՝ աշխատանքի անցնելով նախ Կապանի, ապա Երևանի թատրոններում։

Այսօր արդեն Հակոբն ավելի քան հարյուր ներկայացումների հեղինակ ու բեմադրիչ է։ Հակոբը ամուսնացել է նույն ոլորտի ներկայացուցիչներից մեկի՝ Լարիսա Ղևոնդյանի հետ։

Լարիսային Հակոբի ծնողները շատ ջերմ ու սիրով են ընդունել։ Լարիսան մեծ սիրով ու քնքշությամբ է հիշում հատկապես Գալյա Նովենցի ջերմ ու հոգատար վերաբերմունքը։ Հակոբն ու Լարիսան ունեն նույնքան տաղանդավոր դուստր։

Մարիամ Ղազանչյանն արվեստի ոլորտում բազմակողմանիորեն զարգացած ու հետաքրքրությունների լայն շրջանակ ունեցող արտիստուհիներից է։ Հայրը անթաքույց հպարտությամբ է վերաբերվում դստերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: